Չինաստանի իշխանությունները արեւմտյան 2 ավտոաարտադրողներին՝ Audi-ին եւ Chrysler-ին կասկածում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ:

Պետպաշտոնյաները ուսումնասիրում են բողոքները, ըստ որոնց՝ օտարերկրյա կոնցեռնները, օգտագործելով շուկայում իրենց գերիշխող դիրքը, չինական շուկայում չափազանց բարձր գներ են սահմանում:

Ընկերությունները դեռ չեն մեկնաբանել այս փաստը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անցած շաբաթ չինական իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել նաեւ Microsoft ամերիկյան ընկերության նկատմամբ: