ԱՄՆ-ի արտաքին առեւտրային բալանսի բացասական հաշվեկշիռը 2014թ. հունիսին 7%-վ նվազել է՝ կազմելով մինչեւ 41,5 մլրդ դոլար: Արդյունքները հետեւում են երկրի առեւրի նախարարության հաշվետվությունից:
Հունիսյան ցուցանիշը հունվարից հետո ամենացածրն էր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մայիսին, համաձայն վերանայված տվյալների, առեւտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 44,7 մլրդ դոլար՝ նախկինում հայտարարված 44,4 մլրդ դոլարի փոխարեն:
Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները, հունիսին միջինում 44,8 մլրդ դոլար պակասուրդ էին կանխատեսել:




























