Օդանավերի ամերիկյան արտադրող «Բոինգը», Հարավաֆրիկյան ավիաուղիների հետ համատեղ, ձգտում է ավիացիոն վառելանյութ ստանալ ծխախոտից՝ ածխաթթու գազի արտանետումները կրճատելու եւ էկոլոգիապես մաքուր էներգիան խրախուսելու ջանքերի շրջանակներում, Աֆրիկայի առավել զարգացած տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ռեակտիվ շարժիչների համար վառելանյութ կստանան ծխախոտի հիբրիդային բույսից, որը հայտն է որպես «Solaris»-ը: Սրանով զբաղվելու է ռեակտիվ շարժիչների համար այլընտրանքային վառելանյութի արտադրող «SkyNRG»-ն: Փորձնական նպատակներով Հարավային Աֆրիկայում արդեն բույսեր են աճեցնում, իսկ բիովառելանյութի արտադրությունը սպասվում է «մոտակա մի քանի տարում»:
«Օգտագործելով հիբրիդային ծխախոտ, մենք կարող ենք արդյունավետ օգտագործել Հարավային Աֆրիկայում ծխախոտ արտադրողների գիտելիքները, որպեսզի բերքն աճեցնենք բիովառելիքի համար՝ առանց ծխելը խրախուսելու»,- նշել է Հարավաֆրիկյան ավիաուղիների շրջակա միջավայրի հարցերով մասնագետ Յան Քրուիքշանքը:
«Բոինգ» ընկերության մամուլի քարտուղար Ջեսիկա Կովալի խոսքով՝ այս բիովառելանյութը պոտենցիալ ունի մի շարք տարածաշրջաններում, որտեղ ծխախոտ են աճեցնում, այդ թվում նաեւ Աֆրիկայում, Հարավային ու Կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Օկեանիայում եւ Լատինական Ամերիկայում:




























