Առնվազն 50 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների արդյունքում: Եվս մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, երեկոյան ժամերին մայրաքաղաքի տարբեր շրջաններում 4 պայթյուն է որոտացել: Հարձակումներ են իրականացվել Էզ Զաաֆարանիա, Ուր, Բաղդադ ալ-Ջադիդ (Նոր Բաղդադ) թաղամասերում, ինչպես նաեւ քաղաքի արեւելքի ծայրամասային՝ հիմնականում շիաներով բնակեցված Մադինատ-Սադր շրջանում:

Ըստ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի, գրեթե միաժամանակ օդ են բարձրացել ականապատված երկու ավտոմեքենաներ: