Չինաստանի Յունան նահանգում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 615-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի CCTV պետական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 589 զոհերի մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ 3 հազար 143 մարդ է վիրավորվել, 114-ը՝ անհետ կորել:
6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Ցնցումներ են արձանագրվել տեղի ժամանակով 16.30-ին: Էպիկենտրոնը գտնվել է Վենպին բնակավայրից 11 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետեւանքները իրենց վրա զգացել է ավելի քան մեկ մլն մարդ: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 240 հազար մարդ:
Երկրաշարժի հետեւանքով ավերվել կամ վնասվել են տասնյակ հազարավոր շինություններ:





























