Մոսկվայի ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ռուս գիտնականների խումբը ֆիքսել է երեք աստղերի ոչնչացման գործընթացը սեւ անցքերում:
Նման երեւույթներ տեղի են ունենում 10 հազար տարին մեկ անգամ, հաղորդում է Vladtime-ը:
Այսպիսով, հետազոտողները պարզել են, որ համաստեղության աստղերից մեկը այնքան մոտ է անցել սեւ անցքի կողքով, որ դրանից ոչնչացել է: Դրա հետեւանքով տեղի է ունեցել ռետգենյան ճառագայթման ուժեղ բռնկում, ինչն էլ աստղագետներին թույլ է տվել ֆիքսել այդ փաստը, չնայած որ համաստեղությունը բավական հեռու է մեր մոլորակից:





























