Աշխատավայրը մեծ նշանակություն ունի օրգանիզմի կենսաբանական ժամերի կարգավորման համար: Նոր հետազոտությունը ցույց է տվել. Գրասենյակային ծառայողները, որոնք աշխատում են առանց պատուհանների շենքերում կամ դրանց քիչ քանակությամբ, միջինը քնում են 46 րոպե ավելի քիչ, քան նրանք, ովքեր արեւային լույս են տեսնում:
Աշխատողները, որոնք պատուհանին մոտ են նստում, ավելի քիչ են տառապում քնի հետ խնդիրներից, իսկ կյանքի որակն ավելի բարձր է՞ Հետազոտողները նշում են, որ լավ մշակված աշխատավայրերը կարող են զգալիորեն ամրապնդել աշխատակիցների ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը:
Անքուն գիշերները հանգեցնում են վատ տրամադրության ու ցրվածության: Քնի հետ մշտական խնդիրները բարձրացնում են սրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի ռիսկերն ու կարող են նույնիսկ կրճատել կյանքի տեւողությունը:
Բնական լույսը որոշիչ դեր է խաղում օրգանիզմի շրջափուլային ռիթմերի ղեկավարման գործում(քնելու եւ արթնանալու շրջափուլեր), հաղորդում է «Meddaily»-ն:
Ինչպես նշում են մասնագետները, լույսն օրգանիզմին հայտնում է այն մասին, թե երբ է հարկավոր արթնանալ, իսկ մութը՝ երբ է պետք քնել: Գրասենյակային լուսավորման խնդիրը կայանում է նրանում, որ այն չի կարող փոխարինել արեւի ճառագայթումը, որը վերահսկում է մեր կենսաբանական ժամերը: Այդ կերպ նույնիսկ լավ լուսավորված գրասենյակը խնդրի լուծում չէ, քանի որ արհեստական լույսը չի կարող համեմատվել բնականի հետ:





























