Կանադան Արկտիկա առաքելություն է ուղարկել նոր տարածքների հանդեպ հավակնությունները հիմնավորելու համար, որպեսզի կազմի ծովի հատակի քարտեզը, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդում է «rbc.ru»-ն, նշված քարտեզի օգնությամբ Կանադան կարող է իր տարածքների ընդլայնման հավակնել: Երկու սառցահատը, որոնք դուրս են եկել Նյուֆաունդլենդ նավահանգստից, տեղեկություններ են հավաքելու ստորգետնյա գագաթը, որը ձգվում է Էլսմիր կղզուց մինչեւ Հյուսիսային բեւեռ: Այս գոտիներում կարող է գտվել չհետազոտված նավթային պահուստի 13 տոկոսը եւ բնական գազի գաղտնի պահուստի 30 տոկոսը:
Դեկտեմբերին Կանադան դիմեց ՄԱԿ-ին խնդրանքով վերանայել պետության օվկիանոսային սահմանները: Նման պահանջներ են նաեւ ներկայացրել Ռուսաստանը, Նորվեգիան եւ Դանիան:





























