Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարրվածների հետեւանքով առնվազն 5 պաղեստինցի, այդ թվում՝ 10-ամյա երեխա է զոհվել: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծությունները համարել է մեկ օրվա ընթացքում զինյալների կողմից բաց թողնված 57 հրթիռների պատասխան եւ հաղորդել , որ գրոհել անկլավի տարածքի 51 թիրախների վրա, ներառյալ՝ 3 զինյալների բաղկացած խումբը:

Ավելի վաղ Իսրայելը դադարեցրել է հրադադարի շուրջ Պաղեստինի հետ բանակցույունները, քանի որ Պաղեստինը խախտել էր հրադադարը: Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ «Անպարտելի ժայռ» գործողության մեկ ամսվա ընթացքում Գազայի հատվածում 1898 բնակիչ է զոհվել: Իսրայելի կորուստները անհամեմատ քիչ են՝ 67 մարդ: