NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Ժան Վարուժանի հոդվածը, որը հրապարակվել է «Le Huffington Post»-ում:
«Սկզբում պատերազմն Ուկրաինայում, որից հետ Գազայում եւ վերջապես միմյանց հաջորդած ավիավթարները մենաշնորհեցին լրատվամիջոցների ուշադրությունը վերջին ժամանակներում: Տեղեկատվական այս շրջապտույտում սառեցված մեկ հակամարտություն գրեթե անհետացավ ռադարներից: Բոլոր առավել տեանելի, հաճախակի ու վառ կայծերն են մոտենում վտանգավոր վառոդի տակառին, որ վրա են գտնվում Հարավային Կովկասի երկու պետություններ՝ Հայաստանն ու Ադրբեջանը:
Ադրբեջանցիները տարիներ շարունակ խախտում են հրադադարի ռեժիմը դիպուկահարների կրակոցներով շփման գծում: Սցենարը միշտ նույնն է. ադրբեջանցի դիպուկահարները կրակ են արձակում, երբեմն մարդկանց սպանում՝ զինվորականների կամ հասարակ քաղաքացիների: Երբ ինչ-որ մեկի սպանում կամ վիրավորում են, հայերը պատասխանում են՝ վիրավորելով կամ սպանելով ադրբեջանցի զինվորների: Բացի այդ, ադրբեջանցիները ներխուժման մի քանի փորձ են կատարել, սակայն ամեն անգամ հետ են շպրտվել: ԵԱՀԿ հայտարարություններում եւ լրատվամիջոցների հաղորդագրություններում, որոնք կրկնօրինակում են նրանց, պարզ չի նշվում, որ Ադրբեջանն ագրեսոր է, իսկ Հայաստանի գործողությունները միայն սադրանքների պատասխանն են:
Իլհամ Ալիեւը, ով միայնակ իշխում է երկրում իր շքախմբի հետ եւ ում ընտրվելը վերջին ընտրություններում բողոքարկվեց, պետք է հաղթահարի բնակչության դժգոհությունը, որը չի օգտվում երկրի հարստությունից: Որպեսզիշեղի հակառակորդների ուշադրությունը, Ալիեւին արտաքին թշնամի է հարկավոր, քավության նոխազ, եւ այս դեպքում Լեռնային Ղարաբաղն անվիճելի արժեք է:
Ալիեւի պատերազմական հռետորիկան երկար տարիներ Հայաստանի իշխանությունների կողմից անհետեւողական էր համարվում, նախատեսված «ներքին սպառման համար», ինչը մեր կարծիքով սխալ է: Վերջին ամիսներում տարածաշրջանում դիտորդները լուրջ լարվածության նախանշաններ են նկատում, երբ ավելի քան 20 մարդ է զոհվել՝ ամենաշատը 1994թ.-ից ի վեր: Նրանք զգուշանում են հակամարտության վերսկսմամբ: Մինչ այդ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ներուժը երկրաչափական պրոգրեսիայով՝ ծայրահեղ դեպքում նյութական իմաստով:
Կովկասյան տարածաշրջանն աշխարհում ամենառազմականացվածներից մեկն է: Փոքր «պատահական» բախումը շփման գծում ցանկացած պահի կարող է պատերազմի վերաճել: Եթե պատերազմ լինի, ապա «դրա հետեւանքները տարածաշրջանի համար կործանիչ կլինեն», ինչպես կանխատեսում է Միջազգային ճգնաժամային խումբը: Հուսանք, որ տարածաշրջանում խաղաղություն կլինի, որ Բաքուն արագ կփոխի իր դիրքորոշումը, նախագահ Իլհամ Ալիեւը կդադարեցնի Կովկասում բժիշկ Սթրեյնջլավի դերը խաղալուց»:





























