Քաբուլի դիվանագիտական թաղամասի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցներին:
Միջադեպը դեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ՝ Մանդավի կենտրոնական մայրաքաղաքային շուկայի մոտակայքում: Աֆղանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ առնվազն մեկ մարդ վնասվածքներ է ստացել:
Ավելի վաղ, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Քաբուլի արեւելքում ականառումբի պայթյունի հետեւանքով տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 4 զինծառայող, մեկ կին եւ մեկ երեխա:





























