ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ուկրաինային մարդասիրական օգնություն է առաջարկել: «Եթե հումանիտար իրավիճակը շարունակի վատթարանալ եւ ազգային ջանքերը չբավականացնեն, ՄԱԿ-ը պատրաստ է  դիտարկել լրացուցիչ օգնության հարցը»,- հայտարարել է Միավորված Ազգերի Կազմակերպության ղեկավարը:

Միաժամանակ, Բան Կի Մունը խորը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայի արեւելքում քաղաքացիների իրավիճակը շարունակում է վատթարանալ: «Փախստականների թիվն աճում է, առաջվա պես զոհվում են անմեղ մարդիկ, որոնք մնացել են ռազմական գործողությունների գոտում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Բան Կի Մունը դարձյալ կոչ է արել հակամարտող կողմերին հնարավոր ամեն ինչ անել՝ քաղաքացիների պաշտպանության համար: