Մի քանի հազար մարդ Լոնդոնի կենտրոնում շրջապատել է BBC-ի շենքը՝ բողոքելով հեռուստաընկերության կողմից Գազայի հակամարտության լուսաբանման դեմ, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում:

Մարդիկ Պաղեստինի ինքանավարության դրոշներն են թափահարում եւ վանկարկում «Ամոթ BBC-ին»: Նրանք հայտարարում են, որ արաբա-իսրայելական հակամարտության լուսաբանման ժամանակ բրիտանական ընկերությունն առավել իսրայելամետ դիրք է գրավում՝ լռելով Գազայի հատվածի խաղաղ բնակիչների սպանությունների մասին, ովքեր զոհվում են ռազմական գործողության հետեւանքով:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ցույցի մասնակիցները նաեւ բրիտանական իշխանություններին եւ առհասարակ համաշխարհային հանրությանն ուղղված գրառումներով պաստառներ են պարզել: Մասնավորապես, նրանք կոչ են անում դադարեցնել Իսրայելին զենք մատակարարել: