Ուկրաինայի արեւելքում մեկ օրվա ընթացքում 13 զինծառայող է սպանվել: Այս մասին տեղեկացրել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
Նրա խոսքով, ուկրաինական զինծառայողները վերջին մեկ օրվա ընթացքում ռուսամետ ակտիվիստներից ազատագրել են երեք բնակավայր. Կրուգլիկն ու Միուսինսկը՝ Լուգանսկի մարզում եւ Պանտելեյմոնովկան՝ Դոնեցկի մարզում:
Լիսենկոն նշել է, որ Ռուսաստանը շարունակում է զորքեր տեղաշարժել դեպի Ուկրաինայի սահման: Ukrinform-ի փոխանցմամբ, ուկրաինական պետական սահմանից 10 կմ հեռավորությամբ՝ Վորոնեժի մարզի Վեյդելյովկա գյուղում, Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի Պսկովի ստորաբաժանումներն են տեղակայվել:
Դոնեցկի քաղխորհրդի մամուլի ծառայության տվյալներով, Դոնեցկում Կիրովի շրջանի սեփական տներից մեկի վրա ռումբ է ընկել, ինչի հետեւանքով մի տղամարդ է զոհվել:





























