Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիտարկում են Իրաքի իսլամիստ ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու՝ ԱՄՆ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը:
«Մենք անհանգստանում ենք, որ կարող ենք ցեղասպանության ականատես դառնալ: Իրադարձությունների նման զարգացման պարագայում չենք բացառում ԱՄՆ-ի հետ միասին Իրաքի զինյալների հենակետերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- բրիտանական կառավարության աղբյուրներին վկայակոչելով՝ գրում է Daily Telegraph-ը:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, ազգային անվտանգության հարցերը համակարգող գերատեսչությունների ներկայացուցիչներն ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան գործընկերների հետ՝ Իրաքում ահաբեկիչների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցության վերաբերյալ:





























