Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկի շրջանի Տոմուզլովսկոյե գյուղում տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 3 երեխա է զոհվել: Ինչպես հաղորդում է ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի վարչության մամուլի ծառայությունը, հրդեհի հետեւանքով 1-4 տարեկան երեք երեխա է զոհվել: Հրդեհի պատճառների մասին տեղեկությունը չի հստակեցվում:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խումբն ու տեխնիկան, ինչպես նաեւ անչափահասների գործերով ստորաբաժանման տնօրենը:

Հաստատվել է, որ մայրն ու տատիկը երեխաներին տանը մենակ են թողել: Մի քանի ժամ անց հարեւանները ծուխ են նկատել: Շենքում երեք մարմին է հայտնաբերվել:

Հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշվել: Ստավրոպոլի երկրամասի Քննչական վարչության տվյալներով՝ առանց հսկողության մնացած երեխաները խաղացել են լուցկիով: ՆԳՆ-ում դիտարկում են նաեւ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով հրդեհի առաջացման վարկածը:

Հաստատվել է երեխաների սեռը՝ 2012 եւ 2013 թվականներին ծնված աղջիկներ եւ 2010-ին ծնված տղա: