Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամական խմբավորումը, որը փաստացի վերահսկողություն է իրականացնում Գազայի հատվածում, չի ծրագրում Իսրայելին զիջումներ կատարել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով լիբանանյան The Daily Star-ին:
«Նահանջ չի լինելու, մենք շարունակելու ենք դիմադրությունը»,- ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆավզի Բարհումի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Նախօրեին Իսրայելի Պաշտպանական բանակը 72-ժամյա հրադադարի ժամկետի ավարտից հետո վերսկսել է Գազայի հատվածի հրթիռակոծությունները: Իսրայելական կողմի տեղեկացմամբ, պաղեստինցիները խախտել են օգոստոսի 5-ին սահմանված եռօրյա հրադադարի ռեժիմը՝ Գազայի հատվածից երկու հրթիռ արձակելով, որոնք պայթել են Իսրայելի հարավում:





























