Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է իր բանակի զինվորների մահվան ու վիրավորվելու մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության օգոստոսի 10-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվել է 1995թ.-ին ծնված զինվոր Ֆաթալիզադեն Ռուֆաթ Նազիմ օղլուն, ով բանակ էր զորակոչվել Աղսուինյան շրջանից: Վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինվոր Թագիեւ Օրհան Գալիբ օղլուն, 1993թ.-ին ծնված, ով բանակ էր զորակոչվել Մինգյաչեւիրից:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ օգոստոսի 9-ի երեկոյան ու օգոստոսի 10-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ կրակ արձակելով Հայաստանի Տավուշի մարզի Վազաշեն ու Այգեպար գյուղերի ուղղությամբ: Հայաստանի ԶՈւ արժանի պատասխանից հետո, որն իրականացվել է բացառապես հակառակորդի դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակը: