Իսլամիստ գրոհայինները նվազագույնը 500 եզդիների են սպանել Իրաքի հյուսիսում բախումների ընթացքում: Այդ մասին հաղորդում է « Reuters »-ը՝ վկայակոչելով մարդու իրավունքների իրաքյան նախարարությանը:
Աղբյուրի խոսքով՝«Իսլամիստական պետության» սունիները ողջ-ողջ թաղում են զոհերին՝ ներառյալ կանանց ու երեխաներին: Բացի այդ՝ մոտ 300 կնոջ առեւանգել են, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ավելի վաղ հաղորդում էին, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իրաքի ու Լեւենտի իսլամական պետության» անդամների դիրքերին:





























