Օգոստոսի 9-ին սիրիական Հալեպ քաղաքում հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռային հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 2 հայ: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից:
Զոհվել են Հարութ Սարգսյանն ու Մելքոն Պալյանը:
Հրթիռակոծությունը իրականացվել է ահաբեկիչների կողմից ժամը 21:00-ի սահմաններում, հայտնում են նաեւ ծանր վիրավորված հայերի մասին:
Նշենք, որ նախքան արյունահեղ իրադարձությունների սկիզբը Սիրիայում բնակվում էր 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս կեսը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասակում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում, եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:





























