Կահիրեում գտնվող պաղեստինյան պատվիրակությունը հայտարարել է Իսրայելի հետ հերթական 72-ժամյա հրադադարը կնքելու համաձայնության մասին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել էր Կահիրե պատվիրություն ուղարկել՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման բանակցությունների նպատակով: Նա ընդգծել էր, որ պաղեստինցի զինյալները շարունակում են գնդակոծել իսրայելական տարածքները:
Իսկ պաղեստինյան պատվիրակությունը հավանության է արժանացրել նոր հրադադար սահմանելու մասին Եգիպտոսի առաջարկությունը: Պաղեստինյան կողմի որոշումը կարող է նպաստել երկարաժամկետ հրադադար հաստատելու շուրջ Իսրայելի հետ բանակցությունները վերսկսելուն:





























