Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիրի զորամասերից մեկում թուրքական դրոշը կորած քուրդը ձերբակալվել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «CNN Turk» հեռուստաալիքին:

Դիարբեքիրում գտնվող ռազմաօդային ուժերի հրամանատարության տարածքում հունիսի 8-ին մի երիտասարդ էր ներխուժել, պոկել պետական դրոշն ու առանց խոչընդոտների լքել զորամասի տարածքը: Զինվորականներն իրենց անգործությունը մեկնաբանել են այն հանգամանքով, որ չարագործն իրենց անչափահաս է թվացել: Հունիսի 28-ին ոստիկանությունը ոտքից վիրավորել էր նման արարք գործած եւս մեկ տղամարդու, ով Ստամբուլում պետական դրոշը պոկել էր հիվանդանոցի ու ոստիկանության բաժանմունքի մոտից:

Ոստիկանությանը հաջողվել է գտնել չարագործին՝ 26-ամյա քուրդ Օմեր Մ.-ին, ով բնակվում է Դիարբեքիրի շրջանի Էսենլեր գյուղում: Բժշկական վկայությունից ու հարցաքննությունից հետո դատախազությունը նրա ձերբակալության մասին որոշում է ընդունել:

Դրոշներ պոկելու դեպքերից հետո Թուրքիայում պետական խորհրդանիշի պաշտպանությանն ուղղված ցույցեր են տեղի ունեցել, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրոշի պատիվը բարձր է ամեն ինչից: