Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացը չեն խոչընդոտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանը Մաքսային միությանն անդամակցում է որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ ոչ մի առնչություն չունի, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը»,- ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Լավրովը պարզաբանել է, որ հակամարտության կարգավորման հետ կապված ամենաբարդ հարցերը դեռեւս լուծված չեն: Միաժամանակ, ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, ԱԳ նախարարն ասել է, որ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությունը: