«Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցները միավորել են իրենց ուժերն ԱՄՆ-ի դեմ ինտերնետ-պատերազմում, որն արտահայտվում է սոցցանցերում #AmessagefromISIStoUS (հաղորդագրություն ԱՄՆ-ին՝ ԻՊ-ից) հեշթեգով սպառնալիքներով: Ցանցում ամերիկացի զինվորականներին եւ խաղաղ բնակիչներին հասցեագրված հազարավոր հաղորդագրություններ են հայտնվել:
«Եթե ԱՄՆ-ն ռմբակոծի Իրաքը, ամեն ամերիկացի մեզ համար օրինական թիրախ կդառնա»,- նշվում է հաղորդագրություններից մեկում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Metro»-ին:
ԻՊ խմբավորման կողմնակիցները նաեւ ներկայացնում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության լուսանկարներ՝ խոստանալով կրկնել 2001 թվականին կատարվածը:
Համացանցի որոշ օգտատերեր նույնիսկ պաստառ են պատրաստել կրակի մեջ այրվող Նյու Յորքի եւ գրոհայինների պատկերներով:





























