ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մերձակայքում գտնվող զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
«Հարձակումներն իրականացրել են անօդաչու սարքերն ու ամերիկյան կործանիչները, որոնք օգնություն են ցուցաբերում քրդական «փեշմերգա» ռազմականացված ջոկատներին»,- ասվում է ԱՄՆ բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս ավիահարված են հասցրել Իրաքի ծայրահեղականների ուղղությամբ: Բացի այդ, Իրաքի կառավարությունը զենքով բեռնված ինքնաթիռ է ուղարկել Էրբիլ:





























