«Turkish Airlines»-ի՝ Բրյուսել-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը Սոֆիայում արտակարգ վայրէջք է կատարել:
Թռիչքի ընթացքում անձնակազմը սրահում համակարգիչ է հայտնաբերել, որի տերն այդպես էլ չի ներկայացել, ինչը դրանում ռումբի առկայության կասկած է առաջացրել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Ուղեւորներին տարհանել են օդանավից, մասնագետները համապատասխան ստուգումներ են անցկացրել: Կասկածելի համակարգիչը պայթեցրել են օդանավի սահմաններից դուրս: Պարզվել է, որ այն սովորական դյուրակիր համակարգիչ է եղել:
Չնախատեսված երկու ժամ տեւողությամբ կանգառից հետո օդանավը շարունակել է չվերթը դեպի Ստամբուլ:





























