Մի քանի արգելված մթերքների վրա Մոսկվայի խանութներում սկսել են արտադրող երկրի մասին մակագրություններ հայտնվել: Այս մասին տեղեկացրել է Ձեռներեցների ռուսական միջտարածաշրջանային արհմիության ղեկավար Վլադլեն Մաքսիմովը:
Նրա խոսքով, Ռուսաստանում «սեւ ցուցակում» հայտնված մթերքները կփորձեն մաքսանենգ ճանապարհով երկիր ներմուծել Բելառուսից եւ Ղազախստանից:
«Դրա դեմ պայքարելը դյուրին չի լինի, հատկապես հաշվի առնելով մեր երկրում օրենքների կիրառման յուրահատկությունը»,- Մաքսիմովի խոսքերն է մեջբերում Lenta.ru-ն:
Ձեռներեցների արհմիության ղեկավարի գնահատմամբ, արդյունաբերական էմբարգոյի ներդրումից հետո ցուցափեղկերից կանհետանա ապրանքների 10-15%-ը, եւ արդեն այս ամիս դրանց պակասը կզգացվի:
«Բայց այստեղ պատասխան միտումը կա: Արգելված ապրանքների փոխարեն կհայտնվեն այլ ապրանքներ նոր ներմուծողներից, որոնց համար նախկինում դժվար էր մտնել ռուսական շուկա»,- հայտարարել է Մաքսիմովը: Ըստ նրա, առաջիկայում Ռուսաստանում ապրանքների որակը կվատանա, իսկ գները՝ կաճեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ արգելվել է տավարի, խոզի, թռչնի մսի, ձկան, միրգ-բանջարաղենի, պանրի, կաթի եւ կաթնամթերքի ներմուծումը Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից եւ Ճապոնիայից:





























