Թուրքիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունների նախնական արդյունքները լսելուց հետո Աստծուն շնորհակալություն հայտնելու համար մզկիթ է գնացել:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ընտրությունների ընթացքին Ստամբուլի Ուսքյուդարի առանձնատնից հետեւող նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունների նախնական արդյունքները հեռուստատեսությամբ լսելուց հետո մինչ իր ընտրական գլխավոր շտաբ մեկնելը այցելել է Էյուփ Սուլթան մզկիթ:

Նշենք, որ նախնական արդյունքներով Էրդողանը հավաքել է 53 տոկոս: Նրան հետեւում է Էքմելեդին Իհսանօղլուն՝ 37 եւ Սելահաթին Դեմիրթաշը՝ 9 տոկոս ձայների քանակով:

Թուրքիայում առաջին անգամ ժողովուրդը նախագահ է ընտրում: Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը՝ պատգամավորների թվից: