Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր չէ ռազմական միջամտություն իրականացնել Իրաքում:

Ֆաբիուսը նաեւ իրաքցիներին միասնականության կոչ է արել երկրում ահաբեկչության դեմ պայքարում: Նա հաստատել է, որ Ֆրանսիան աջակցում է Իրաքում ձեւավորված ազգային միասնության կառավարությանը, որը, մասնավորապես, անհրաժեշտ է ծայրահեղականների դեմ «պայքար սկսելու համար քաղաքական պայմաններ ստեղծելու առումով»:

Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ քրդերն ու իրաքցիները «պայքարում են ոչ միայն իրենց երկրի, այլեւ ազատությունների համար, որոնք անհրաժեշտ են բոլորին»: Այս մասին գրում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: