Իսրայել կուղեւորվեն շուրջ 250 գերմանացի զինծառայողներ՝ թունելներում եւ բնակավայրերում մարտական գործողությունների տակտիկա սովորելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Die Welt պարբերականին:

Այդ փորձը գերմանացի զինվորականներին պետք կգա արտերկրում գործողությունների ժամանակ: Նման կարծիք է հայտնել ցամաքային հետեւակայինների հրահանգիչ, գեներալ Բրունո Կաստրոֆը:

Նա նշել է, որ առաջիկա մարզումները ոչ մի կապ չունեն Գազայի հատվածում հակամարտության հետ: Գեներալի խոսքով, դրանք ծրագրվել են մի քանի տարի առաջ:

Վարժանքներն անցկացվելու են Իսրայելի եւ Գերմանիայի միջեւ գործող անվտանգության վերաբերյալ համատեղ ծրագրի շրջանակում: Համագործակցության ծրագիրը կազմվել է 10 տարվա համար եւ ներառում է զենքի փոխադարձ մատակարարում: