Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության (ԿԱՀ) նախագահ Քաթրին Սամբա-Պանզան երկրում տիրող քաղաքական ճգնաժամի եւ կառավարության լուծարման ֆոնին նոր վարչապետ է նշանակել Մահամատա Կամունին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Press-ին:
Նախարարների կաբինետի նոր ղեկավարը պետք է գլխավորի անցումային կառավարությունը եւ պահպանի երկրում մարտնչող զինված խմբավորների միջեւ հաստատված փխրուն զինադադարը:
Հայտնի է, որ Կամունն ավելի վաղ աշխատել է որպես նախագահի հատուկ խորհրդական: Նոր վարչապետը մահմեդական է: Միաժամանակ, ԿԱՀ-ի բնակչության շուրջ 80%-ը քրիստոնյա է:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության նախարարների կաբիները եւ վարչապետ Անդրե Նզապեիկեն նախագահի պահանջով հրաժարական են ներկայացրել օգոստոսի 5-ին:





























