Ոստիկանության ծառայողներն օրերս Սյունիքի մարզի Տեղ գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սամվել Է.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2004 թ. հուլիսի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնել են հետախուզումը նախաձեռնողին: