Տարեսկզբից ի վեր Մորձմոսկվայից վտարվել է մոտ 1,9 հազար ապօրինի ներգաղթյալ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատական պրիստավների դաշնային ծառայության Մոսկվայի վարչությունը:
«Տարեսկզբից քաղաքային եւ շրջանային դատարանների վճռով մերձմոսկովյան դատական պրիստավները պատմական հայրենիք են ուղարկել 1899 օտարերկրացու: Նրանց շարքում եղել են Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Վիետնամի, Կուբայի, Կոնգոյի, Նիգերիայի, Գամբիայի քաղաքացիներ», - նշել են գերատեսչությունում:
Միայն անցած շաբաթվա ընթացքում Մոսկվայի մարզից արտաքսվել է 102 արտասահմանցի:
Անցյալ տարվա ընթացքում Մերձմոսկվայից արտաքսվել էր 1656 օտարերկրացի: Ընդ որում` անցյալ տարի արտաքսված միգրանտների թիվը աճել էր երկու անգամ:
2013թ. Ռուսաստանից միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար ընդհանուր առմամբ արտաքսվել է 34 հազար օտարերկրացի եւ առանց քաղաքացիության անձինք, 2012 թ.` 15 հազար:





























