Ղազախստանը «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի մատակարարման հարցով դիմել է Ռուսաստանին: Այդ մասին հաղորդել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը:
«Ղազախստանը դիմել է, սակայն դեռեւս ոչ մի որոշում չի ընդունվել: Այժմ բանակցություններ են ընթանում, սա աշխատանքային իրավիճակ է», - ասել է Բիրյուլինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը կարող է հարվածել 50-500 կմ հեռահարության թիրախներ, հրթիռի թռիչքի արագությունը կազմում է մոտ 2 կմ/վրկ: «Իսկանդեր-Մ»-ը հակաօդային պաշտպանության հաղթահարման բարձր հավանականություն ունի. Հրթիռը մանեւրում է գերծանրաբեռնված վիճակում եւ թռչում է հակառակորդի համար անկանխատեսելի հետագծով:





























