Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը խորհրդարանի փոխխոսնակ Հայդեր ալ Աբադիին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել:
Ավելի վաղ Իրաքի Գերագույն դատարանը վճռել էր, որ երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքիի գլխավորած «Օրենքի պետություն» դաշինքն ամենախոշորն է նոր խոհրդարանում: Դա նշանակում է, որ ալ Մալիքին իրավունք ունի կառավարություն ձեւավորել, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Reuters-ը:
Վարչապետի պաշտոնում ալ Աբադիի թեկնածությունն առաջադրել է Իրաքի ազգային դաշինքը` երկրի շիական կուսակցությունների խոշորագույն միավորումը:





























