Ինդոնեզիան Բրունեյին մեղադրել է մշակութային արժեքներ գողանալու մեջ՝ ընդգծելով, որ բրունեյցիները փորձել են թաքցնել ինդոնեզերենից տասնյակ հազարավոր բառեր փոխառելու փաստը:

Ինդոնեզիայի մշակույթի նախարարության պնդմամբ, Բրունեյի կառավարությունը բառարանում ինդոնեզական ծագման 62 հազար բառ է ներառել, սակայն հիշեցում չկա այն մասին, թե որտեղից են բառերը փոխառվել:

Գերատեսչությունը պահանջել է Բրունեյի իշխանություններից հետաձգել բառարանի հրապարակումը, քանի դեռ փոփոխություններ չեն կատարվել:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, լեզուները, որով խոսում են Ինդոնեզիայում, Բրունեյում եւ Մալազիայում, ձեւավորվել են մալայերենի հիման վրա, բայց տարբերվում են միմյանցից:

Ինդոնեզիան նախկինում նաեւ Մալազիայի հետ է վեճ ունեցել՝ կապված ավանդական երաժշտության եւ պարերի տեսակների հետ: