Բոսնիա եւ Հերցեգովինայի դատարանն արտահանձնումից առաջ 18-օրյա կալանքի է դատապարտել Ռուսաստանի 30-ամյա քաղաքացի Կալեբ Կալեբովին, ում ձերբակալել են ֆինանսական ահաբեկչության մեղադրանքով: Այս մասին տեղեկացրել է սերբական TANJUG գործակալությունը:

Սարաեւոյի օդանավակայանի Սահմանային ոստիկանության տեղեկատվության համաձայն, Ինտերպոլի ռուսական բաժնի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալին ձերբակալել են օգոստոսի 8-ի երեկոյան, Ստամբուլ թռչելու համար սահմանային անցակետն անցնելիս:

Բոսնիական դատարանի սահմանած ձերբակալության ժամկետի ընթացքում կասկածյալի պաշտպանն իրավունք ունի նրան Ռուսաստանին արտահանձնելու մասին վճիռը: