Սաուդյան Արաբիան Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով ավերված Գազայի հատվածի վերականգնմանը 580 մլն դոլար կհատկացնի: Այս մասին հայտնել է թագավորության արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալը Իսլամական համագործակցության կազմակերպոււթյան գործադիր կոմիտեի արտահերթ նիստում:

Ըստ թագավորի հրամանի՝ 300 միլիոն ռիալ (80 միլիոն դոլար) կհատկացվի պաղեստինցիներին բուժօգնություն ցուցաբերելուն, իսկ  500 միլիոն դոլար էլ կտրամադրվի Զարգացման հիմնադրամի սեկտորի վերականգնմանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Էր Ռիյադի՝ Իսրայելի գլխավոր նպատակն է «արմատախիլ անել պաղեստինյան գոյությունը»: «Իսրայելը կանգ չի առնի իր նպատակներին հասնելու ճանապարհին, եթե նրան պատասխանատվության չենթարկեն», - նշել է նախարարը:

Նա հավելել է, որ արաբական երկրները պետք է սատարեն Եգիպտոսի ջանքերին՝ Գազայի հատվածում հակամարտության ամբողջական դադարեցման հասնելու համար: