Տրիպոլիում անհայտ անձինք սպանել են Լիբիայի մայրաքաղաքի անվտանգության վարչության պետ, գնդապետ Մուհամադ աս-Սուիսիին, հայտնել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:

Կատարվածի մանրամասները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ աս-Սուիսին սատարել էր գեներալ-մայոր Խալիֆ Հաֆթարին, որը մայիսի կեսերին սկսել էր  «Լիբիայի արժանապատվությունը» գործողությունը՝ երկրում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: