Հնդկաստանում բնական հյուսվածքներից ազգային դրոշի արտադրության բում է: Իշխանությունները արգելել են օգտագործել պլաստիկ նյութերը եւ այժմ կարի ֆաբրիկաները ակնկալում են, որ իրենց ձեռագործ արտադրանքը հսկայական պահանջարկ կվայելի, հաղորդում է NTD-ը:

Նշենք, որ օգոստոսի 15-ին այստեղ նշվում է Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի Անկախության 67-րդ տարին: Դրոշների լայնածավալ արտադրություն է սկսել նաեւ Թամիլնադ նահանգի Կոիմբատուր քաղաքում: Անցած տարի այս նահանգում մոտ 200 հազար բամբակաթելից դրոշ են պատրաստել, իսկ այս տարի՝ 300 հազար: