Ռուսական ԱԳՆ-ն երեքշաբթի Ուկրաինայի ԱԳՆ-ից նոտա է ստացել, որում պատրաստականություն են հայտնում Ռուսաստանից հումանիտար օգնություն ընդունել: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նախկինում ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի ԱԳՆ-ին նոտա էր հղել խնդրանքով թույլ տալ ռուսական հումանիտար պահակախմբի տեղաշարժը սկսելու համար: «Շարժումը սկսեղին: Մենք ուկրաինական կողմի պատրաստականության մասին նոտա ստացանք օգնությունն ընդունելու մասին: Նոտան այսօր ենք ստացել»,- ասել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախարարը հիշեցրել է, որ վերջին ժամանակներում տվյալ հումանիտար գործողության մանրամասների համաձայնեցման շուրջ աշխատանքներ են տարվել: « ԿԽՄԿ-ի, Ուկրաինայի ղեկավարության, միջազգային այլ կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ հետ համատեղ մենք սխեմա ենք մշակել, որը երեկ, վերջապես, հաստատվել է»,- հաղորդել է Լավրովը:




























