Ֆինլանդիայի կառավարությունը հանդես է եկել բանակցությունների ճանապարհով Ուկրաինայում լարվածության նվազեցման եւ Մոսկվայի կողմից  ռուսամետ ակտիվիստներին աջակցությունը դադարեցնելու կոչով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, իսկ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի աջակցել անջատողական խմբերին», ֆիննական կառավարության հայտարարությունը մեջբերում է Bloomberg գործակալությունը:

Այնտեղ նաեւ ասվում է Ուկրաինայի ինքնիշխանության խախտման եւ Ռուսաստանի գործողությունների անթույլատրելիության մասին:

Հելսինկիում խորը անհանգստություն են հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության սրացման կապակցությամբ: «Լարվածության հրահրումը պետք է դադարեցվի», - նշվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունը պատրաստվում է Ռուսաստանի կողմից ներդրված արեւմտյան ավիափոխադրողների համար իր տարածքով թռիչքների սահմանափակմանը՝ ի պատասխան ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների: