Մոսկվայում ոստիկանները մահից փրկել են հովազին, որն ընկել էր Զորգե փողոցի բնակելի տան նկուղը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ըստ վայրի կենդանիների պահպանման կենտրոնի մասնագետներից ստացված տեղեկության, քանի որ նախկինում կենդանին բացառապես իր տիրոջ ձեռքից է կերակրվել, ներկայումս  հրաժարվում է սննդից:

Քանի որ հովազի սատկելու լուրջ վտանգ կա, ոստիկանության աշխատակիցները որոշել են կենդանուն հանձնել տիրոջ խնամքին:

Ոստիկանությունում նշել են, որ այդպիսի որոշում է կայացվել՝ անասնաբույժների առաջարկներին համապատասխան: Տվյալ քաղաքացու առաջ պայման է դրվել. կենդանուն պահել քաղաքի սահմաններից դուրս՝ հատուկ վանդակում:

Միեւնույն ժամանակ շարունակվում է նախաքննական ստուգումը՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանատեսակ հովազին անօրինական ձեռք բերելու եւ պահելու փաստի առնչությամբ: Ներկայումս իրականացվում է նաեւ դատակենդանաբանական փորձաքննություն: