Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Թեմի առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Օնոֆրին: Նման որոշում է ընդունել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսների համագումարը, որը տեղի է ունեցել Կիեւյան-Պեչորյան տաճարում:
Քվեարկությունը անցկացվել է գաղտնի, երկու փուլով. առաջին 74 եպիսկոպոսներից 3 թեկնածություն է առաջադրվել, իսկ երկրորդ փուլում այդ երեք թեկնածուներից ընտրվել է Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Թեմի առաջնորդը,
Կիեւյան միտրոպոլիտը Ուկրաինական ուղղափառ եկեղեցու լիիրավ պատրիարք կդառնա Մոսկվայի պատրիարք Կիրիլի օրհնված հրովարտակը ստանալուց եւ գահակալման հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին:





























