«Ալագյազ» Զորավարժարանում սկսվել են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի եւ ՀՀ Զինված ուժերի մոտոհրաձգային գումարտակային համատեղ մարտավարական երկկողմ զորավարժությունները: NEWS.am-ին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պարապմունքներին կմասնակցեն 1000 եւ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները գործելու են մարտականին մոտ պայմաններում՝ ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա, ընդունելով հարձակվող պայմանական թշնամու ավիացիայի եւ զանգվածային ոչնչացման զենքի հարվածները: