Բելառուսի պետական մաքսային կոմիտեն 2014թ. օգոստոսի 1-ից վերանայել է երկրի տարածք ապրանքների անմաքս ներմուծման նորմերը: Փոփոխություննեը վերաբերում են ոչ միայն արդյունաբերական ապրանքներին, այլ նաեւ սննդային արտադրանքին: Այդ սահմանափակումները կկիրառվեն եռամսյակում մեկ անգամից շատ սահմանը հատող քաղաքացիների նկատմամբ:

Պետական մաքսային կոմիտեի փոխանցմամբ, շաբաթական մեկ անգամ ավտոմեքենայով բելառուսական սահմանը հատող քաղաքացիները, օրինակ, կարող են իրենց հետ բերել 1 լիտրից ոչ ավելի ալկոհոլ: Բացի այդ, ամիսը մեկ անգամ կարելի է ձեռք բերել անձնական օգտագործման երեք անուն զգեստ, շինանյութ, ավտոպահոստամասեր:

Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արտասահմանից կարելի է բերել միայն մեկ ավտոմոբիլային ռետինի լրակազմ եւ դա կարող է անել միայն մեքենայի սեփականատերը: Եռամսյակը մեկ անգամից ոչ հաճախ սահմանը հատող քաղաքացիների համար պահպանվում են նախկին նորմերը:

Նոր որոշումը չունի օրենսդրական ակտի կարգավիճակ, այլ միայն մեթոդական հանձնարություն: Մաքսավճարի վճարման կամ չվճարման մասին որոշում ընդունում է մաքսայինի տեսուչը քաղաքաց կողմից սահմանի հատման հաճախականության եւ նպատակի մասին տեղեկատվության, բերվող ապրանքների տեսականու եւ պահանջվածության հիման վրա, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: