Սինջար լեռնաշղթայի շրջանում «Իսլամական պետության» զինյալների կողմից 30 հազար խաղաղ եզդիներ են շրջափակվել: Այդ մասին կլոր սեղանի շուրջ հայտարարել է ՌԴ-ում Քուրդիստանի տարածաշրջանային ներկայացուցիչ Ասո Ջանգի Թալաբանին:
«Ովքեր կարողացել են, փախել են Սիրիա: Մնացել են ծերերը, հիվանդներն ու երեխաները: Նրանք դժվար հասանելի վայրերում են գտնվում, գործնականում առանց հացի ու ջրի: Եթե նրանց մոտակա օրերին օգնություն չցուցաբերվի, նրանք կարող են զոհվել»:
Թալաբանին ընդգծել է, որ հաջող դիմադրության համար ավելի ժամանակակից զենքեր են անհրաժեշտ, քան քրդական ռազմականացված խմբավորումների (փեշմերգի) ստորաբաժանումների տրամադրության տակ եղածները: Ընդ որում, վերջինս հայտնել ամերկյան մատակարարումների հնարավորության շուրջ այսպես է արտահայտվել. «ԱՄՆ-ը օգնում է միայն այն դեպքում, երբ նրանց շահավետ է»:
«Մենք դիմում ենք համաշխարհային հանրությանը ահաբեկիչների գործողությունները դատապարտելու եւ իրաքյան ժողովրդին օգնություն ցուցաբերելու խնդրանքով»:





























