«Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման զինյալների դեմ պայքարում Ֆրանսիան կօգնի Իրաքի իշխանություններին՝ սկսելով զենքի մատակարարումները: Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Փարիզից ռազմական օգնության առաջին խմբաքանակը կուղարկվի «մոտակա ժամերս», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ելիսեյան պալատում հաղորդել են, որ այս միջոցառումը համաձայնեցվել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի եւ Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի միջեւ անցած շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Բացի այդ, Փարիզն ընդգծել է, որ ֆրանսիական կողմն արդեն ուղարկել է հումանիտար օգնության առաջին խմբաքանակը, եւ այդ «ջանքերը կշարունակվեն»: