Կահիրեում «դարի գործով» դատավարության ընթացքում, որը կապված է 2011 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ ցուցարարների սպանության հետ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին: Այդ մասին հայտարարվել է քրեական դատարանի նիստի ժամանակ
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ինքը՝ Մուբարաքը, հերքում է իր մասնակցությունը ցուցարարների սպանությանը՝ հայտարարելով, որ 2011 թվականին հրաման չի տվել գնդակահարել ցուցարարներին:
Մուհամեդ Մուրսիի կառավարման ժամանակ Մուբարաքին մեղադրում էին հանցագործությունների համար, որոնց առնչությամբ 2012թ. հունիսի 2-ին նա դատապարտվել էր ցմահ բանտարկության: Մայիսին եգիպտական դատարանը նախկին նախագահին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Այս պահին Մուբարաքը տնային կալանքի ներքո է Մաադիի ռազմական հոսպիտալում:





























