Սպառողների իրավունքների եւ մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) օգոստոսի 15-ից դադարեցնում է Ուկրաինայից սպիրտային խմիչքների, գարեջրի եւ գարեջրային խմիչքների ներմուծումը Ռուսաստան:
«Սպառողների իրավունքների ապահովման նպատակներով «Ռոսպոտրեբնադզորը» 15.08.2014թ.-ից դադարեցնում է նշված արտադրողների սպիրտային խմիչքների, գարեջրի եւ գարեջրային խմիչքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք», - ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:




























